Անցնել բովանդակությանը

Աշխարհագունտ

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Օ՜հ, մարդկութիւնը ամբողջ աշխարհագունտ ինձ համար, Մարդն իմ աշխարհս է հիմայ, ու պատկերները անոր Մինչև ձեղուն1 կը լընուն սենեակս ու հոն անդադար Ես կը դառնամ տեսնելով միշտ տեսնելիք բան մը նոր։ Տարբեր ամենքն իրարմէ, և նո՛յն ամենքը սակայն, Ոմանք պզտիկ ու համեստ, ուրիշներ մեծ ու փքուն, Ոմանք անշարժ, մինչ ահա ուրիշներ լուռ կը դառնան, Եվ կը նայիմ, կը քննեմ բևեռագիծն ամէնուն։ Հոս լեռներ կան ու ձորեր ու անտառներ ու դաշտեր, Ծովերն են հոն ու անոնց ափերն երկար դարձիդարձ. Եվ կղզիները, որոնք մերթ ծովէն դուրս են ժայթքեր, Մերթ մնացեր ցամաքին, լիճերն անոնց յակադարձ… Եվ ինչ որ ինք աւելցուց, սա սև կէտերը անթիւ, Սա քաղաքներն ու գիւղերն… Օ՛հ, Աստուած իմ, ես ինչպէս Աշխարհագունտն այդ հսկայ իմ թևերուս մէջ՝ հեշտիւ Կը գրկեմ մերթ ու անով մեծ ու գոհ կը զգամ ես։

Ծանոթագրություններ

  1. 1 Ձեղուն — առաստաղ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 16