Մեծացել ենք
Մեծացել է քույրս ինձ պես
Ու գնում է մանկապարտեզ,
Իսկ ես՝ ծանոթ գիրք ու գրոց,
Շուտով պիտի գնամ դպրոց։
Կարգապահ եմ ու ջանասեր՝
Սերտում եմ ես միշտ նոր դասեր։
Ինձ հետ դպրոց պիտի գնան՝
Կարոն, Գևոն, Պետոն, Արան։
Շնորքով ենք, ոչ թե՝ անձիրք,
Լինելու ենք գերազանցիկ,
Առանց անկում ու պարտություն
Դառնանք ազգի հպարտություն։
Այս բանաստեղծության հեղինակը մեզ հայտնի չէ։ Եթե գիտեք նրան, գրե՛ք մեզ։