Անցնել բովանդակությանը

Ձոն ուսուցիչներին

Բարև՛, դպրոց մեր անգին, Ուսուցիչներ թանկագին, Ձեզ սիրում են բոլորը, Խինդով լի՜ է ձեր օրը։ Երեխաներ դե շատ կան, Մեկն ուզում է պետքարան, Մեկ ուրիշը հուզվել է, Ինքն իր ներսում սուզվել է։ Մեկի քուղը կապեցիք, Մեկի աղբը թափեցիք, Մեկն ուզում է տուն գնալ, Մեկ ուրիշը՝ լուռ մնալ։ Ուսուցիչը ո՞նց անի, Գործից գլուխ ո՞նց հանի, Պետք է գովի բալիկին՝ Վարչապետն է գալիքի։ Ուսուցիչը կարող է, Ամեն բան էլ ճարող է. — Մի կողմ դրեք մրգերը, Սիրուն բացեք գրքերը։ Ո՞վ կկարդա դասը մեր, Թող բարձրացնի ձեռքը վեր։ Ձեռք եմ ուզում, ոչ մի՝ ես, Կարդա, Աննա, շատ ապրես։ Ապրի, ապրի մեր Աննան, Դասը կարդաց աննման, Հիմա վերցրու գրիչը՝ Սիրուն-սիրուն գրիր Չ։ Ուսուցիչը դաս վարում, Մեկ երգում է, մեկ՝ պարում, Մեկ ծափ տալիս, մեկ՝ թռչում, Վերջում հազիվ է շնչում։ Ծնողները, ա՜խ, եկան. — Էս հուզվե՞լ է երեխան։ — Էս ի՞նչ բան է, սովա՞ծ է։ — Շա՞տ է քրտնած մնացել։ — Էսօր ի՞նչ է ստացել։ — Հո չի կռվե՞լ, չի՞ լացել, — Ա՜խ, լավ նայեք զավակիս, Երեխա է նա հանգիստ։ Շա՜տ դժվար է ձեր գործը, Բայց օգնում է ձեր փորձը, Սերն է օգնում ու բարին, Զվարթ լինի ուստարին։

Բանաստեղծությունը ստորագրված է «Ձեր՝ ՎԱՍ» սկզբնատառերով. հեղինակի լրիվ անունը մեզ հայտնի չէ։

Ստեղծագործության մասին

անհայտ հեղինակի «Ձոն ուսուցիչներին» բանաստեղծությունը դպրոցի և երգիծանքի մասին։

Հումորային ձոն ուսուցիչներին՝ գրված մեկ դասաժամի տեսարանով։ Մեկը պետքարան է ուզում, մյուսը հուզվել է, երրորդն ուզում է տուն գնալ, իսկ ուսուցիչը միաժամանակ քուղ է կապում, դաս վարում, երգում ու պարում և վերջում «հազիվ է շնչում»։ Առանձին տուն է հատկացված ծնողների հարցաշարին։

Ստեղծագործությունը պարունակում է 44 տող՝ բաժանված 11 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 44