անհայտ հեղինակի կենսագրությունը
Այս էջում ամփոփված են այն բանաստեղծությունները, որոնց հեղինակը մեզ հայտնի չէ։
Սա մեկ հեղինակի էջ չէ։ Այստեղ հավաքված գործերը գրվել են տարբեր մարդկանց կողմից. դրանք միավորում է միայն այն, որ հեղինակությունը դեռ պարզված չէ։ Հենց որ որևէ բանաստեղծության հեղինակը հաստատվի, այն կտեղափոխվի իր հեղինակի էջը՝ հին հասցեից վերահղումով։
Եթե գիտեք այս գործերից որևէ մեկի հեղինակին, գրե՛ք մեզ։
Անհայտ հեղինակի հայտնի գործեր
Բոլորը →Ձոն ուսուցիչներին
Բարև՛, դպրոց մեր անգին,
Ուսուցիչներ թանկագին,
Ձեզ սիրում են բոլորը,
Խինդով լի՜ է ձեր օրը։
Մեծացել ենք
Մեծացել է քույրս ինձ պես
Ու գնում է մանկապարտեզ,
Իսկ ես՝ ծանոթ գիրք ու գրոց,
Շուտով պիտի գնամ դպրոց։
«Մեր դպրության դարբնոցում…»
Մեր դպրության դարբնոցում
Կրկին տոն է, ցնծություն,
Պայծառ արև, ուրախ դեմքեր,
Սեպտեմբերի մեկն է եկել։
«Քայլենք հպարտ, գնանք առաջ…»
Քայլենք հպարտ, գնանք առաջ
Ճամփաներով մեր լայն, ազատ,
Դեպի դպրոց, դեպի նոր կյանք,
Սովորելու միշտ գերազանց։
«Ողջույն ձեզ մարդիկ, ձեր գալը բարի…»
Ողջույն ձեզ մարդիկ, ձեր գալը բարի,
Դպրոցի հյուրեր մեր շատ սիրելի։
«Ողջույն հյուրեր մեր սիրելի…»
Ողջույն հյուրեր մեր սիրելի,
Գիտեք, տոն է մեզ մոտ էլի,
Անհամբեր ենք մի քիչ դարձել,
Մի տարով էլ ենք մեծացել։
Հաճախ հանդիպող թեմաներ