«Շուտով դպրոց եմ գնալու…»
Շուտով դպրոց եմ գնալու
Ու տառերն եմ սովորելու։
Չգիտեմ ես հիմա շատ բան,
Բայց հենց տառերը իմանամ,
Գրքեր պիտի շատ-շատ կարդամ,
Որ խելացի մարդ դառնամ։
Ու թվերն եմ սովորելու,
Որ երբ ինչ-որ խնդիր կարդամ,
Արագ-արագ, մտքում անձայն,
Կգումարեմ ու կհանեմ,
Պատասխանը ես ձեզ կասեմ։