Աշուն է
— Հե՜յ, վերևում,
Արև-Արփի,
Չես երևում
Դու մի կարգին։
— Հե՜յ, ներքևում,
Սիրուն Արփի,
Չես երևում
Գետի ափին։
Մառ է, խուղ է,
Մառախուղ է,
Երկինք այսօր
Գորշ ու թուխ է,
Ասես՝ պաղած
Անդուր ծուխ է։
Իսկ ներքևում
Պերճ ու շուխ է։
— Այստեղ անուշ,
Շեկ աշուն է,
Այգին հասուն
Ու նախշուն է։
Անտառն ասուն՝
Խշխշուն է,
Գետը հոսում
Ու վշշում է,
Երկրի վրա
Շեկ աշուն է,
Շուն-աշուն է
Ու նախշուն է։