Բեն
Ես Բ տառն եմ,
Բարի բառն եմ,
Բարիք եմ, բերք,
Բարբառ ու երգ։
Բարեկամի
Օգնության ձեռք,
Բարձունքին բերդ,
Բարության հերթ,
Զատկի բաղարջ
Բանակ եմ քաջ,
Ծառ բարեբեր
Բարության բեռ՝
Բյուր ու հարյուր
Աստվածաբույր,
Արարչատուր
Մանկան բարուր։
Ստեղծագործության մասին
Հենրիկ Բաբաջանյանի «Բեն» բանաստեղծությունը այբուբենի և բ տառի մասին։
Այբուբենի շարքի երկրորդ բանաստեղծությունը՝ Բ տառը ներկայանում է իրենով սկսվող բառերի շղթայով՝ բարի, բարիք, բերք, բարբառ, բարեկամ, բերդ, բաղարջ, բանակ, բարուր։ Ամբողջ տառը հավաքվում է մեկ իմաստի շուրջ՝ բարություն։
Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։