«Մեծ եմ արդեն՝ վեց տարեկան…»
Մեծ եմ արդեն՝ վեց տարեկան,
Սեպտեմբերից՝ դպրոցական,
Ես հաշվել եմ սովորելու
Եվ լեզուներ բազմազան։
Ու հետո, երբ մեծանամ,
Հաստափոր գրքեր կարդամ,
Գիտնական եմ դառնալու՝
Ծնողներս հպարտանան։
Այս բանաստեղծության հեղինակը մեզ հայտնի չէ։ Եթե գիտեք նրան, գրե՛ք մեզ։