«Մեր դպրության դարբնոցում…»
Մեր դպրության դարբնոցում
Կրկին տոն է, ցնծություն,
Պայծառ արև, ուրախ դեմքեր,
Սեպտեմբերի մեկն է եկել։
Մեր դպրության դարբնոցում
Կրկին զանգերն են ղողանջում,
Ու բոլորին դպրոց կանչում։
Ես էլ արդեն մեծացել,
Մանկապարտեզն ավարտել,
Դպրոցական եմ դարձել։
Հագնվել եմ վայելուչ,
Առել մի մեծ պայուսակ,
Ծաղկեփունջն էլ՝ աջ ձեռքիս
Ողջույն ասեմ ուսուցչիս։
Կսովորեմ ես շատ լավ,
Գրել, կարդալ կիմանամ,
Խելացի մարդ կդառնամ։
Այս բանաստեղծության հեղինակը մեզ հայտնի չէ։ Եթե գիտեք նրան, գրե՛ք մեզ։