Այբ
Ես Ա տառն եմ՝
Արտն ու առ եմ,
Արշալույսը՝
Այգն ու լույսը,
Ակն՝ աղբուրի,
Անուշ բույրի։
Ադամանդ եմ
Թագ ու խույրի,
Լյառն Արարատ՝
Սարն անարատ։
Այգեքաղն եմ,
Այգու շաղն եմ։
Մտքի ծիլն եմ,
Խոսքի ջիլն եմ,
Այբուբենում
Առաջինն եմ։
Ստեղծագործության մասին
Հենրիկ Բաբաջանյանի «Այբ» բանաստեղծությունը այբուբենի և ա տառի մասին։
Այբուբենի շարքի առաջին բանաստեղծությունը՝ Ա տառը խոսում է իր անունից և ներկայանում միայն իրենով սկսվող բառերով՝ արտ, արշալույս, այգ, ակն, ադամանդ, Արարատ, այգեքաղ։ Վերջին տողը փակում է խաղը՝ «Այբուբենում առաջինն եմ»։
Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։