Անցնել բովանդակությանը

«Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ.
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքդ դիվաց1 չտեսնի.
Ա՛չք խաւրի, ա՛նգաճ խուլանայ՝ էրեսըդ թաց չըտեսնէ։
Ա՛չք խավարի, ունկ խլանա՝ երեսդ թաց չտեսնի։
Վո՛ւնց արեգագըն շուղքըն տայ, վո՛ւնց լուսինըն լուս անէ.
Ո՛չ արեգակը ճաճանչ տա, ո՛չ լուսինը լույս անի.
Ա՛վալ քու տեսնողըն միռնի՝ քիզ գըլխիբաց չըտեսնէ։
Նախ թող քո տեսնողը մեռնի՝ քեզ գլխաբաց չտեսնի։
Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ.
Դու գլուխդ մահի կտաս, ես էլ քեզ հետ կմեռնեմ.
Միր էդնէն թամամ աշխարհըս սով քաշէ՝ հաց չըտեսնէ։
Մեզնից հետո ողջ աշխարհը սով քաշի՝ հաց չտեսնի։
Թէվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կ'օսիս.
Թե որ չգամ ու չտեսնեմ, հազար տեսակ բան կասես.
Քա՛շկա մարդ վո՛ւնց գայ, վո՛ւնց խօսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնէ։
Երնեկ մարդ ո՛չ գա, ո՛չ խոսի, ո՛չ քեզ տխրած չտեսնի։
Աստուձու բերնէմէն առնիս մըխիթարիչ Սուրբ Հոգին.
Աստըծո բերանից առնես մխիթարիչ Սուրբ Հոգին.
Է՛լ վաղ միռնի Սայաթ-Նովեն՝ ճիդըդ գըցած չըտեսնէ։
Է՛լ վաղ մեռնի Սայաթ-Նովեն՝ վիզդ ծռած չտեսնի։

արդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ.

Ծանոթագրություններ

  1. 1 Դիվաց — դեվերին, փխբ. իմաստով՝ չարիք։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 10