Անցնել բովանդակությանը

Երկու սրինգ

Սըրինգ մը կա մեջն երկդիմի այս առտըվան, Ծայրիի մեծ ծառին դիմաց ու փըլուզակ Մոլոշագույն որմին ներքեւ. սըրինգ մը որ Կը սրսըփա ցավը լույսին, որ չի՜ ծագիր... Երգը՝ իղձի եւ հառաչի թել մըն է հիր՝ Որ կը հյուսվի անկյուններու մեջ արփավոր Ու կ՚ անհետի մըշուշին մեջ՝ որպես սուզակ՝ Որ ընդերկար հավետ չի՜ գար ա՚լ երեւան։ Սըրինգ մըն ալ այս առտըվան մեջ մանիշակ. Սըրինգն է ան այծհորանի անդեորդին, Որ մեգին մեջ կը ծագեցնե երգ մը՝ արեւ Ու ասմազուն ըմպած դաշտին տեսիլն ոգող։ Ու տրտմությունն այգուն՝ կ՚ իյնա պահ մը զերթ քող. Ու պարիկ մը քումայթ՝ հոգվույն կու տա բարեւ. Ու ծառերու ծաղկանըկար սրահակն հեշտին Ընդնշմարել կու տա լիճին կույսը խաժակ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16