Անցնել բովանդակությանը

Երգը

Գ Ժամը վեցն է. հյուղակը ծառերուն դեմ կը խնդա, Ու չարանճար հովիկն ալ՝ ծաղիկներուն խաղընկեր՝ Կը պղպըջա անհանդարտ, պզտիկ երգեր կը կարդա, Եվ կամ նայիս մերթ գաղտնի լըճակին ծոցն է ինկեր։ Ես երազուն, ջըրեզրի ուռենիին կռթընած, Միջօրեին մեջ անհետ՝ թելն ըղձանքիս կը փնտռեմ Մըտամոլոր. եւ հանկարծ նուրբ կամրջակ մը ոսկի՝ Հյուղեն երգ մը՝ կ՚ երկարի մինչեւ ափունքը նըսեմ, Մինչեւ ափունքն իմ հոգվույս՝ ուր կոհակ մը հեղակարծ՝ Ոսկի գետեն արեւին՝ եղկ ու հանդարտ կը պառկի։ Օ՜հ, Գարունն է Հյուղակին, շատըրվանը իմ հոգվույս՝ Որ լուսասփյուռ ցայտք մըն ալ ինծի նըվեր կը խրկե. Ու միջօրեն բովանդակ մետաքսահյուս ցանց մըն է, Ուր բռնըված կը կանչե բաղձիկ թռչնակն իմ հոգվույս։ Պիտի սիրե՜ քեզ հոգիս, պիտի սիրե՚, սիրո՜ղ ձայն, Քու հոգիեդ բաժնըվող ցայտուն կոհակն արծաթի՝ Որուն փըշուրն անհամար աստղերու պես կը ցաթի Տիեզերքին մեջ հոգվույս՝ ուր ոլորտներ կ՚ իյնան լայն...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 19