Սիրո ուղին
Ուղի մ՚ ունիմ ես նրբանույշ,
- Սիրույս ուղին մետաքսավետ, -
Որուն հըմայքն երջանկահուշ՝
Կ՚ ոգեւորե զիս առ հավետ։
Քընքույշ հյութեր կը փթթին հոն,
Ու հարսնուկներ հըրահոսան.
Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն,
Ե՚ս, սիրավառ, խանդո՜տ գուսան։
Իսկ երբ օր մը խըլեն աչքես
Իմ պաշտելի ուղիս՝ անհետ,
Մութ գիշերներն՝ ու ոսկեգես
Չըցոլա ա՚լ արեւն հավետ,
Նորեն գըտնեմ պիտի ես հար
Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր.
Բավ է անոր ես անդադար
Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր։
Թեմաներ