Անցնել բովանդակությանը

Սիրերգ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն, Հաշիշով օծուն ու բալասանով. Լուսեղեն ճամբեն ես կ՚անցնիմ գինով՝ Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն... Համբույրներ կուգան հովեն ու ծովեն, Համբույր՝ լույսեն, որ չորս դիս կը ծաղկի, Այս գիշեր Տոն է, հոգվույս՝ Կիրակի՜, Համբույրներ կուգան հովեն ու ծովեն։ Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜, Շրթունքս են ծարավ միակ համբույրին...։ Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝ Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծությունը սիրո և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12