Անցնել բովանդակությանը

Շիրազի երգը

Գարուն ու թովք է, Սիրո մեծ գովք է Շիրազի երգը։ Ցրտի մեջ հուր է, Տապին աղբյուր է Շիրազի երգը։ Հույսերի հունդ է, Լույսի ծնունդ է Շիրազի երգը։ Անտունին տուն է, Հավատ ու սյուն է Շիրազի երգը։ Պանդուխտի կուռքն է, Կանչող կռունկ է Շիրազի երգը։ Բարության գետ է, Մեր բարձրակետն է Շիրազի երգը։ Ոգին է հայոց, Կերոն է ու բոց Շիրազի երգը։ Ծովի պես խոր է, Ու հավերժ նոր է Շիրազի երգը։ Դարում փոթորկուն Մասիս է կանգուն Շիրազի երգը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 27