Անցնել բովանդակությանը

Սիրերգ

Ճառագայթի պես ոսկեվարս ու նրբին, Երբոր ճամբեն կ՚ անցնի հըպարտ, լուսարագ, Բան մը սրտես կ՚ ըլլա բոցին պատարագ Իր աչքերուն՝ ուր կը մոռնամ ես արփին։ Երազային, ծաղիկի պես նրբավոր, Երբ կը ժպտի պատուհանին ետեւեն, Թռիչներ հոգվույս մեջ լուսաբաղձ՝ կը թեւեն Խոլ անուրջով կապույտներու հեռավոր։ Ու երբ կ՚ երգե ջութակին հետ սարսըռուն Մեղմածավալ հեշտերգն իրեն ցայգային, Կարծես աչքերն իր լուսափաղփ կը նային Տենդոտ պահին՝ մեջն իմ հոգվույս ալքերուն։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծությունը սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12