Անցնել բովանդակությանը

Փունջերը

1903

Գ. Շահինյանի հիշատակին Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն՝ Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն։ Տերեւին հետ հովերն ըզքեզ ալ տարին Միացընել մահվան ահեղ շրջպարին։ Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ Քու շիրիմիդ վըրա սըփռել կ՚ուղարկեմ. Փունջեր՝ ցողված արցունքներուս շիթերեն, Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն։ 1903, Հունվար

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10