Պատառիկներ
Բանաստեղծություն · 3 գլուխ
1. Ո՞վ, արդյոք ո՞վ,
Պիտի տանի սրտես հեռու
Վայելքն աղու
Գրգանքներու
Որոնց հոգիս հափրանքն ունի։
Դեպի մոռացում
Ու թող նըշուլե բաղձիկ հոգվույս մեջ
Ճառագայթը նախածին,
Վաղորդայններու քրքում արեւին...
Դաշտերու մեջ
Կյանքի թարմ կաթը ծծելու
Հեշտին այգուն ստինքներուն քաղցրածոր...
...Հրապարակներուն վրա ամբոխը հա՜ց, հա՜ց կ՚ աղաղակե...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Լուսինը խեղդամահ աչքն էր հայրենիքիս...