Անցնել բովանդակությանը

Խուլը

Շուրթի վարդին վըրա կ՚ առնե ընդմիշտ թառ, Իր նայվածքին մեղուն՝ տարփոտ, հեւ ի հեւ. Օ՜հ, շարժո՚ւմ մը, որ ընտանի ձե՚ւը տար, Որ մե՜ղրը տար բառին ծանոթ։ Ու թեթեւ Ու փախըստյա փըսփըսո՚ւք մը՝ մերթ օտար Ու անսովոր ձայնի մ՚ ըլլար կշռույթ՝ եւ Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար Պայծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթեւ։ Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար. Լըսելիքն ալ չունի հնչյունն անսովոր. Կը թեւածե լոկ անուրջին բոցը՝ որ Մերթ մեղվաջիր իր աչքերեն կը խայտար, Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով Կը բերե բոցն՝ ըղձալի բառը փութով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 14