Անցնել բովանդակությանը

Խոնջ իրիկունն արագորեն...

Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար, Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ, Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար։ Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ, Ցնցված ձայնեն ճոկաններուն՝ որոնք կու լան դուրսը անդուլ. Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ։ Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն, Ու շրթունքներս են բոցավառ ջերմութենեն երազային. Փակ են աչքերս, եւ կամ հանկարծ մերթ անձկությամբ դուրս կը նային, Ա՜հ, լըռությունն որ կը տեւե՜, եւ ըստվերներն որ կը քալեն... Շուրջիս անփույթ իրերն համակ հարցումներուս հանդեպ խուլ են, Հանդիսատես կ՚ ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին.... Դուն չե՜ս գիտեր թե ի՚նչ կըզգամ գուրգուրանքես երբոր իմին՝ Քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն....
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 14