Համրը
1907
Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին,
Աղբյուրին քով, աղջիկներու ականջին.
Բայց անհունը գեթ չըլլար վա՚նկ մը չնչին.
Ջուրն՝ իրեն տեղ՝ կ՚ երկնե սիրերգն այդ անգին։
Իր խո՚կն է ծներ բառն՝ որ հծծյունն է սյուքին։
Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին,
Անհունորեն քաղցրազըվարճ եւ ուժգին՝
Սլացիկ թեւն են իր մեղեդի անուրջին։
Պիտի ըսեր, ա՜հ ամենն ալ, ամե՜նն ալ...
Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին.
Քանզի կ՚ ըղձա անհունին մեջ միշտ մընալ,
Քանզի բնությունն ալ՝ պարզ ու մեծ՝ միշտ կ՚ ըսե,
Մի՜շտ կ՚ ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին՝
Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե։
1907, Օգոստոս