Անցնել բովանդակությանը

Գիշերւն երազանքը

1903

Աղջամուղջին մեջ գիշերը կ՚երազե Պայծառ այգուն վառ շրթները կեռասե. Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին. Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ Գիշերն այգը կ՚երազե զերթ մեկ անդունդ. Ու հեւքեն վերջ ոռնումներու բիրտ հովին Անձրեւի հորդ արցունքները կը թորին։ 1903, Հունվար
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 9