Դեղին վարդեր
1902
Փթթեցե՚ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ ՚ աղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր։
Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր։
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
- Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր....
- Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե՚ք միշտ ընկճըվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր։
1902, Մայիս
Թեմաներ