Անցնել բովանդակությանը

Դեղին վարդեր

1903

Դեղին վարդեր մայիսի, Բուրումներով խնկավետ, Թալկության մը մեջ հավետ Կը տժգունին մեկուսի։ Հեք սիրտերու մըտերիմ, Տժգո՜ւյն վարդե՜ր մայիսի, Հեշտ նազանքով մը կույսի, Ու, հատնումեն ոխերիմ, Կու լան։ Հեւքով նըվաղկոտ Եղկ բուրում մը կը խուսի Տժգույն վարդեն մայիսի. Ու կանգ կ՚ առնե իսկույն հոտ։ Լըքված հոգին մեկուսի, Որ կը մըխա անտերունջ, Մինչեւ խամրի ալ անշունչ Վարդերուն պես մայիսի։ 1903

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Դեղին վարդեր» բանաստեղծությունը (1903) ծաղիկների և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 4-4-4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 17