Անցնել բովանդակությանը

Ցայգերգ

Դադրեցան ձայներն ամեն, Ցերեկվան ժըխորներուն, Կը հընչեն բայց հոգվույս մեջ Դեռ սիրույդ երգերն անհուն։ Կը հյուծին ցոլքերն հիվանդ, Գիշերվան մեղկ լույսերուն. Կը փայլի հոգվույս մեջ վառ Տարփանքիդ բոցը սիրուն։ Կը նիրհեն քունի մեջ խոր Թըմբիրով իրերն ամեն. Կը հուզվի հոգին արթուն, Քու սիրույդ թունդ պաշտումեն։ Թո՛ղ մարեն լույսերն ամեն, Ու մեռնին հույզ ու ժըխոր, Կ՚ուռճանա, կյանքոտ հավետ, Սերդ անջինջ իմ հոգվույս խոր։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Ցայգերգ» բանաստեղծությունը սիրո և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16