Անցնել բովանդակությանը

Ցայգային

Լուսնի մահիկն երբ Սանդուխներու վրա Մեղմով կը տեղա Լույծ, անձրեւակերպ Սահանքն իր լույսին։ Եվ երբ մանիշակ Գոլորշիներուն Մըշուշն անապակ Կը ծաղկի թրթռուն Ծովերուն վըրա։ Խորն իմ սենյակիս Կը հանգչի հոգիս. Փակաչք ու անթարթ Կը ծըփամ հանդարտ Ըստվերի գորշ գորշ Լըճակներուն մեջ։ Հայելիներուն Հոգին պըրիսմակ Կը դողա համակ Երբոր սարսըռուն Աշտանակներուն Ծիրանի ցոլքեր Կը սահին անոր Վըճիտ ծալքերեն։ Հոգվույս ալ մեջեն Տակավ կ՚ երկարի Փափուկ արծաթի Շավիղ մը ձայնի։ Ու ճառագայթներ՝ Որ զիս կը կանչեն Հոգվույդ ալուցքեն Կը հասնին ինծի։ Հապօ՜ն, կը մեկնին Իմ անրջանքին Թիթեռներն ամեն, Ու միջոցին մեջ Հուշիկ կը գըծեն Շառայլ թըռիչքին Ակոսն հեշտագին։ Ակոսն հեշտագին՝ Որ ձայնիդ կառչած Կ՚ երկարի մինչեւ Քու սրտիդ արեւ...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 43