Անցնել բովանդակությանը

Աշնանային հեծություններ

Իրիկուններն ես կը խոկամ, Ամայության երգը կ՚ անցնի Պատուհանիս երբ առջեւեն, Անկապ ձայներ զիս կը թովեն, Հոգվույս մեջեն մերթ Աշունի Կ՚ անցնի հանկարծ ուրուն տարտամ։ Գիշերն համբուն ես կ՚ երազեմ Ցավը կյանքի Աշուններուն, Ու շամբուշ հովն՝ որ կը տանի Դեպ ի տամուկ խորշեր նըսեմ՝ Զորս տերեւի տեսիլն աղփուն Որ օդին մեջ կը տատանի։ Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ Պարուտակը մըշուշներուն, Զոր գիշերվան անտես ձեռքեր Թույլ միջոցին մեջ են ձըգեր, Վըհատության պես մոլորուն՝ Զոր քաշած է սերն հոգվույն դեմ։ Բայց թափառի՜լ կ՚ ուզեմ ընդմիշտ, Մառախուղին ու հովուն դեմ, Ու դաշտերուն մեջ ամայի, Ուր աչքն ահով միշտ կը նայի, Դիտել՝ տժգույն ու դալկադեմ Բարձունքներուն տամուկն ու վիշտ։ Հոգիս հիմակ հափրանքն ունի Սիրո խանդ ու հըրայրքներուն, Ու ծաղկալից եղկ ջերմության Վայելքեն վերջ բազմաբուրյան, Կ՚ ուզե մըշուշն այս օրորուն, Ու ցրտագին զովքն Աշունի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30