Լուսնապատում
Լուսնի վրա ես ման եկա՝ չկար գարուն ինձ նման,
Քարացել է մահն ամենուր ու մենությունն ինձ նման,
Ա՜խ, այստեղ էլ կյանք է եղել ու բանաստեղծ միգուցե,
Թափառել է ու երազել անմահություն, ինձ նման։
Ստեղծագործության մասին
Հովհաննես Շիրազի «Լուսնապատում» քառյակ բանաստեղծությունը մենության և փիլիսոփայության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։