Անցնել բովանդակությանը

Որտեղ են ննջում

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Որտե՞ղ են ննջում Իմ վաղնջական Առավոտները։ Վեր կենամ գնամ, Համբուրեմ նրանց Շաղոտ ոտները։ Ի՞նչ են անրջում Քերծերից կախված Արահետները։ Վեր կենամ գնամ, Առաջվա նման Խաղամ հետները։ Ի՞նչ են շշնջում Ակներից փախած Իմ առվակները։ Վեր կենամ գնամ, Քարե-քար ընկնեմ, Գտնեմ ակները։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Որտեղ են ննջում» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մահվան և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 3 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 18