Անցնել բովանդակությանը

Ուշ աշնան երգը

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Չվող թռչուններն անցան գնացին Պարան առ պարան, Շարան առ շարան անցան գնացին։ Ականջների մեջ Վերջին որոտի կանչերը տարան Ու վերջին կանաչ-կարմիրը տարան Իրենց թեերին։ Աչքերում իրենց թափուր մնացած Բույն-օջախների պատկերը տխուր Եվ կտուցներին՝ իրենց թափառիկ, Անգուշակելի ծիվ-ծիվը տարան։ Չվող թոչուններն անցան գնացին Շարան առ շարան… Մնացողները կծիկ են դառնում Թրջվելու վախից Եվ կամաց-կամաց բներն են քաշվում։ Ծառերը մրսած մատ ների վրա Իրենց քրքրված ստվեր-կմախքի Կողերն են հաշվում։ Մի ուշքը շաղված շնչահատ քամի, Շուրթերի վրա Խոնավ շրշյունը խազալ-խաշամի, Սատանան գիտի թե ո՞ւր է տանում։ Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 24