Անցնել բովանդակությանը

Հարցում արի

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Հարցում արի, ժպտաց, Առուն անուն չուներ։ Անհուն ձորերի մեջ Կարգին մի հուն չուներ։ Սպիտակել էր նա, Բայց ծերություն չուներ։ Խաղաղ անկյուն չուներ, Աչքերին քուն չուներ, Եկավ, կանչեց, գնաց, Համբերություն չուներ… Թռչունների, ամպի Ստվերները վրան, Գնաց՝ գետը անցնի, Գետը տարավ նրան։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 14