Անցնել բովանդակությանը

Սև քրտինք է քամում

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Սև քրտինք է քամում քարանձավը կրկին, Սև երախը բացել և սև ամպ է լափում, Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում։ Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում— Մախրենին է մխում քարե բարձի վրա, Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում Եվ ինչե՞ր է խորհում Քամիների անհոգ անցուդարձի վրա։ Թափուր ձորի վրա Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից, Եվ մասրենին՝ թափուր կածանների վրա Իր երազի կարմիր ասուպներն1 է թափում։ Առվի փեշերն ի վեր Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից. Թե, հա, տեսեք-տեսեք, ես պատրանքն եմ գարնան, Մեկը լինի ասի, վերջին, վերջին կանաչ, Դու այդ ո՞ւմ ես խաբում… Դու այդ ո՞ւմ ես խաբում, երբ անտառի դեղին Խելքը վերջին մրսած մացառին է անցել, Եվ քարափներն անգամ իմաստուն են դարձել։

Ծանոթագրություններ

  1. 1 ասուպ — վայր ընկնող աստղ, երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով շիկանում ու պայծառ լույս է արձակում

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 21