Անցնել բովանդակությանը

Թելիկ-մելիկ առու

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Թելիկ-մելիկ առու, Ոլունք-ուլունք մասուր… Ատելության գալու Անրջանքներ լազուր։ Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր… Տանջող տենչանք լալու, Եվ սիրելու սարսուռ։ Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր… Մամուռի տակ՝ մի բուռ Պատանության մասունք։ Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր, Լսեք հեռվից-հեռու Տեսեք ի՞նչ եմ ասում։— Չգա՞մ ձեզ պահ տալու Ինչ որ ունեմ մաքուր, Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր…

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Թելիկ-մելիկ առու» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 20