Անցնել բովանդակությանը

Ի՞նչ շշնջամ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ի՞նչ շշնջամ Աստծո խուլ ականջին։ Գնամ մորմոքներս սարին պատմեմ, Ճանապարհին, քարին, ծառին պատմեմ, Ի՞նչ շշնջամ Աստծո խուլ ականջին։ Ե՞րբ է գլուխ դրել նա իմ կանչին։ Չէ, խրատվող մարդ եմ, կխրատվեմ… Ի՞նչ շշնջամ Աստծո խուլ ականջին, Գնամ մորմոքներս սարին պատմեմ։

Ստեղծագործության մասին

Ժանր Տրիոլետ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8