Անցնել բովանդակությանը

Գալիս էր

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Գալիս էր… ծոցում պահած Սարերի բույր էր բերում։ Երկնքի ծոցից քաղած Աստղերի բույլ էր բերում։ Գալիս էր ալիք-ալիք, Չորեքթաթ, ծնկածալիկ։ Գարնանը նռան ծաղիկ, Աշնանը՝ նուռ էր բերում։ Ցամաքեց առվակն իմ ջինջ, Էլ չունեմ հանգիստ ու նինջ… Հիշում եմ, և հուշն այս ի՜նչ Ցավ ու մռմուո է բերում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12