Անցնել բովանդակությանը

Ջրի պես

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Կռիվ տայի անդադար Ու փրփրեի ջրի պես։ Թափառեի քարե-քար, Քար փշրեի ջրի պես։ Լվանայի քեզ, աշխարհ, Ու մաքրեի ջրի պես։ Քչքչայի սարն ի վար, Մարգ ջրեի ջրի պես։ Միայն ջրելու համար Վիզ ծռեի ջրի պես։ Շողեր, շողեր հագնեի, Ցող ցրեի ջրի պես։ Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ջրի պես» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) պայքարի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 14