Անցնել բովանդակությանը

Չհիշեի քեզ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Հեռանայի, հեռանայի, Մոռանալով մոռանայի, Չհիշեի քեզ։ Ծովն ընկնեի խելքիս ձեռից, Ակունքներից և ափերից Փախած գետի պես։ Եվ ջրերում դառն ու անհուն Կորցնեի տոհմ ու անուն, Ու կորչեի ես… Թեկուզ բախտից գոհանայի, Բայց ինձ ծովից գողանայի, Նորից տայի քեզ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Չհիշեի քեզ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) իմաստության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12