Անցնել բովանդակությանը

Երեխայի պես

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Հացից խռոված երեխայի պես, Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում։ Քունս թռցրել, բայց արի ու տես, Բարձից փախչելով, բարձին եմ նայում։ Ամենքի համար ամեն ինչ արել, Նստել արածիս վարձին եմ նայում. Գժված գլուխս ափիս մեջ առել, Անցած օրերիս դարձին եմ նայում։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8