Անցնել բովանդակությանը

Հրամայեք

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ապառաժներ համր ու հանդարտ, Հողակիցներ իմ թանկագին, Զորավարներ անսաղավարտ, Թագավորներ անթագակիր, Եկել եմ, որ լսեմ դարձյալ Խորհուրդը ձեր փակ բերանի, Լռությունը ձեր քառաձայն, Համրությունը ձեր լեզվանի։ Կանգնեք այդպես իմ շուրջբոլոր, Հրամայեք, որ քարանամ Եվ ձեզ նման բոլոր, բոլոր Սերունդներին ընկերանամ;

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12