Անցնել բովանդակությանը

Առանց որոտալու

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Քեզ բախտն ուր էլ տարավ, Մտքով քո տանն էիր… Դու կիրճերում փրփրած Քո Որոտանն էիր, Եվ որոտում էիր Առանց կայծակ տալու։ Քո նախաստեղծ, վայրի Գեղեցկության դիմաց Մի նոր գեղեցկություն Գտար… Եվ դու հիմա Կայծակներ ես տալիս Առանց որոտալու…

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Առանց որոտալու» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12