Անցնել բովանդակությանը

Ես շատ եմ քնել

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես շատ եմ քնել Բարձունքի վրա Գյազբելա սարի, Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած Մամուռի վրա և սունկի վրա Գյազբելա սարի։ Եվ հիմա, երբ որ քունս չի տանում Մետաքսների մեջ արքայավայել, Մտքով Գյազբելա սարն եմ բարձրանում, Ննջում եմ այնտեղ՝ Բարձունքի վրա Գյազբելա սարի, Գյազբելա սարի գիշերը հագած, Անխռով պառկած Մամուռի վրա և սունկի վրա Գյազբելա սարի։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ես շատ եմ քնել» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) Գյազբելի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ 6-9 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 15