Դեռ նոր է պայթում
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Դեռ նոր է պայթում բողբոջը քո,
Տերևաթափ է իմ անտառում։
Խուլ մի խուճապ է իմ անտառում,
Դեռ նոր է պայթում բողբոջը քո։
Ուշ է, մշուշ է ու երեկո,
Մի սև սարսափ է իմ անտառում։
Դեռ նոր է պայթում բողբոջը քո,
Տերևաթափ է իմ անտառում։