Անցնել բովանդակությանը

Բախտիդ ճակատը պիտի համբուրես

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Բախտիդ ճակատը պիտի համբուրես Եվ շնորհակալ պիտի լինես դու Երջանիկ ու մեծ քո տառապանքից, Որ հոգուդ վրա կնճիռներ չունես Եվ խդճիդ վրա չունես ոչ մի բիծ։ Այդ ամենամեծ բախտն է երևի, Որ ավանդական լեռների վրա Եվ ավանդական արևի ներքո Քո մայրամուտը պարզ է, հիրավի, Քան վաղնջական առավոտն էր քո։ Թող մայրամուտից հետո էլ հոգուդ Լուրթ հորիզոններն աստղերով լցվեն, Եվ չմթագնի երկինքը վրադ, Եվ քո երգի մեջ երբեք չլսվեն Գիշերահավի կանչերը վհատ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 15