Անցնել բովանդակությանը

Այս էլ քանի ամիս

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Այս էլ քանի ամիս Ձորերը չեն թնդում, Ամպերը չեն լալիս, Խոտերը չեն խնդում։ Այս էլ քանի ամիս Ծառերը չեն թռչում, Անցած ճանապարհիս Քարերը չեն շնչում։ Այս էլ քանի ամիս Տողերը չեն խայտում, Հանգերը չեն գալիս, Բառերը չեն պայթում։ Այս էլ քանի ամիս Հարսանիքն է մահիս։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Այս էլ քանի ամիս» սոնետ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մահվան և ստեղծագործության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 14