Ես Հայաստանն եմ
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Իմ արմատները…
Քարերի մեջ են
Իմ արմատները։
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության
Դարերի մեջ են
Իմ արմատները։
Իմ սաղարթները…
Սարերի մեջ են
Իմ սաղարթները…
Անաղարտ ու կիրթ
Հավիտենության
Արևի մեջ են
Իմ սաղարթները։
Այս ես եմ։ Այսքանն եմ։
Ես Հայաստանն եմ։