Անցնել բովանդակությանը

Ամեն ինչից

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Այս ձորերում ամեն ինչից Օրորոցի հոտ է գալիս, Պապենական սուրբ օջախի Ծուխ ու բոցի հոտ է գալիս, Արմատի հոտ, բողբոջի հոտ Ու խեժի հոտ տոհմածառի, Վարող-ցանող հոր ձեռքերի Ու մոր ծոցի հոտ է գալիս։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ամեն ինչից» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մոր և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8