Անցնել բովանդակությանը

Օրը մաշվում է

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Օրը մաշվում է, քաշվում է օրը, Ինչ արած, օր է, ողորմի հորը… Ամոթ չլինի հարցնել ասելը.— Բայց ո՞ւր են տանում այսքան լույսերը, Որտե՞ղ է թաղում այսքան ձայները… Եվ մինչև գտնեմ պատասխանները, Քարափներն ի վար իջնում է ձորը Ստվերների սև հեծելազորը։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Օրը մաշվում է» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության և լույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 4 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8