Անցնել բովանդակությանը

«Ձորերս…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ձորերս… նրանք Օրորոցներն են մանուկ օրերիս, Մանկան աչքով եմ նայում ձորերիս։ Ձորերս… նրանք Գերեզմաններն են մեռած օրերիս, Լալկան աչքով եմ նայում ձորերիս։ Ձորերս… նրանք հարուստ, հյուրընկալ Օթևաններն են՝ դեռ աշխարհ չեկած, Չապրած օրերիս, Եվ ես ձորերիս՝ աչքածակ աչքով Ու փակ աչքով եմ նայում ձորերիս։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ձորերս…» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մահվան և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 11