Անցնել բովանդակությանը

Տավարածի ճաշը

1882

Մի խամ տավարած, Բավական քաղցած, Աղբրի մոտ նստած, Ուտում էր չոր հաց։ — Ցամաք մի ուտիլ, Ասաց ընկերը։ — Բա ինչո՞վ ուտեմ, Ուրիշ բան չունեմ։ — Դանակո՜վ, եղբա՜յր, դանակո՜վ… — Այդ լավ ասացիր. Դանակով կտրեմ, Ջրումը թրջեմ, Էլ ցամաք չուտեմ…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Տավարածի ճաշը» բանաստեղծությունը (1882) մանկականի և հումորի մասին։

Փոքրիկ զավեշտ՝ խամ տավարածը չոր հաց է ուտում, ընկերն ասում է՝ ցամաք մի ուտիր, և հարցին, թե ինչով ուտի, պատասխանում է՝ դանակով։ Տավարածը լուրջ ընդունում է խորհուրդը՝ դանակով կկտրի, ջրում կթրջի, էլ ցամաք չի ուտի։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1882 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13